Աշխատանք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է մրցույթ Կենտրոնի տնօրենի օգնականի թափուր հաստիքի համար:
Հայտերը ընդունվում են մինչև 2022թ-ի ապրիլի 15-ը:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@isec.am էլ.փոստին` վերնագրի դաշտում նշելով «Տնօրենի օգնական»:
Անհրաժեշտ որակավորումը և պահանջները
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա համանման աշխատանքային փորձ
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (MS Office ծրագրային փաթեթ)
- Գրասենյակային սարքավորումների /համակարգիչ, տպիչ, սքաներ այլ հեռահաղորդակցման համակարգեր/ հետ աշխատելու հմտություն
- Գրասենյակի կառավարման ընթացակարգերի և ձևերի իմացություն
- Փաստաթղթաշրջանառությունը կազմակերպելու գերազանց կարողություն, փաստաթղթերի դերի և նշանակության, դրանց պատրաստման կարգի իմացություն
- Հանդիպումների, ժողովների, նիստերի կազմակերպման, հյուրերի ընդունելության կազմակերպման հմտություններ
- Հաղորդակցման հմտություններ, երկխոսությունների և քննարկումների նախաձեռնման, պահպանման, եզրափակման հմտություններ
- Թիմային աշխատանքի կարողություն
- Ժամանակի կառավարման գերազանց կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն
- Սահմանված վերջնաժամկետներում արդյունավետ գործելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Տնօրենի օգնականի պարտականությունները
- Ադմինիստրատիվ աջակցության տրամադրում՝ ներառյալ հանդիպումների, նիստերի (առկա և առցանց) ժամանակացույցի կազմում
- Հանդիպումների պլանավորում և կազմակերպում, նիստերի օրակարգերի, նյութերի և արձանագրությունների պատրաստում և շրջանառում
- Թարգմանությունների (գրավոր և բանավոր) կատարում, տեղեկատվական հարցումներին պատասխանում, փաստաթղթավորման պատշաճ իրականացում
- Տնօրենի մուտքային և ելքային զանգերի սպասարկում, փոստի և հաղորդակցման այլ տեսակների համակարգում
- Տնօրենի գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպչական աշխատանքների իրականացում
- Նիստերի և հանդիպումների օրակարգերի նախագծում, նյութերի տրամադրում շահագրգիռ անձանց կամ ստորաբաժանումներին
- Տնօրենի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տպագրում և ներկայացում ստորագրության:
- Անհրաժեշտ փաստաթղթերի գրանցում, պահպանում, շրջանառում և էլեկտրոնային շտեմարանում դրանց մուտքագրում։
- Տնօրենի կողմից տրված հանձնարարականների և առաջադրանքների ճիշտ, ժամանակին և պատշաճ կատարում
- Տնօրենի կողմից տրված հանձնարարականների կատարման հանդեպ հսկողության իրականացում
Հայտարարության հրապարակման ամսաթիվ՝ 30․03․2022թ․