Աշխատանք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը փնտրում է բանիմաց, պատասխանատու, ստեղծարար մտածողություն ունեցող մասնագետի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետի հաստիքի համար:
Հայտերը ընդունվում են մինչև 19.12.2021թ․: Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները /CV(ցանկալի է նկարով)/ itdep@isec.am և hr@isec.am էլ. հասցեներին` թեմա (Тема, Subject) բաժնում նշելով «Գլխավոր մասնագետ»:
Ընդհանուր մասնագիտական փորձառություն
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչով աշխատելու հմտություններ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:
Հատուկ մասնագիտական փորձառություն
- Համակարգչային գրասենյակային ծրագրերի իմացություն (MS Office, Internet, E-mail)
- Համակարգչային գրաֆիկական ծրագրերի իմացություն (Adobe Photoshop, Illustrator)
- Տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն (տպիչ, սկաներ)
- Սոցիալական ցանցերում աշխատելու հմտություններ
- Հեռավար ուսուցման հարթակներում աշխատելու ունակությունը ցանկալի է
- SEO և HTML/CSS իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Պատասխանատվության զգացում, սովորելու պատրաստակամություն, արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծում տալու ունակություն
Պարտականություններ
- Աշխատել բովանդակության կառավարման (CMS) համակարգերով
- Ստեղծել հասկանալի և գրավիչ տեքստային և գրաֆիկական բովանդակություն
- Կառավարել և համակարգել վեբ հարթակները՝ կայք, հեռավար հարթակ, էլէկտրոնային համակարգեր։
- Իրականացնել այլ գործողություններ տվյալների մշակման հետ կապված գրել դրանք կրիչների վրա։
- Իրականացնել բաժնի գործունեությունից բխող այլ գործառույթներ։
- Աշխատակիցներին և դասախոսներին տրամադրել խորհրդատվություն Կենտրոնում գործող հեռավար ուսուցման հարթակների վերաբերյալ։
- Կազմել հաշվետվություններ ըստ անհրաժեշտության։
Մոնտաժային Adobe Premiere, Camtasia և այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հայտարարության հրապարակման ամսաթիվ՝ 06․12․2021թ․