Գլխավոր էջ





Մարինե Ֆարմանյան Պավլուշի


Իրավագիտություն
(2015-2017)




րտե՞ղ եք աշխատում:

-ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում:

-Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:


-Բարեխղճությունը, աշխատասիրությունը և սերը դեպի իմ մասնագիտությունը:

-
Ի՞նչ դեր է ունեցել գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

-Գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը նոր և ավելի լայն հորիզոն էր ապահովել իմ մասնագիտական կյանքում:

-Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը
գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:

-Իմ մագիստրոսական թեզը, որի ամեն պարբերության վրա աշխատել եմ առավելագույն լրջությամբ և տվյալ հարցին վերաբերող տարատեսակ գրականության խոր ուսումնասիրությամբ, որն էլ տվեց իր արդյունքը, և թեզս արժանացավ ամենաբարձր գնահատականի:

-Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:


-Դասերից մեկի ժամանակ դասախոսի հետ գործնական մի հարցի շուրջ շատ հետաքրքրիր հարուցապատասխան ստացվեց: Վերջինս ավելի մանրամասն սկսեց հետաքրքրվել տվյալ հարցի՝ պրակտիկ կիրառության ձևերի մասին, որոնց ես իմ աշխատանքի ընթացքում հաճախ էի հանդիպում: Թեման այնքան անհրաժեշտ և օգտակար էր, որ ես իմ պատասխանների ընթացքում ինքնամոռաց վեր կացա տեղից ու սկսեցի դասախոսին զուգահեռ նրա ներկայացրած տեսական իրավիճակները պրակտիկ կիրառության մեջ ներկայացնել լսարանին: Դասի ավարտին ժպիտով արձանագրեցինք, որ գրեթե մի ամբողջ դասաժամ, փաստորեն, լսարանում երկու «դասախոս» է աշխատել:

-Ձեր մաղթանքը գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:


-Առողջություն, հոգու տոկունություն, հաջողություններ անձնական կյանքում, անշեղ ընթացք դեպի ընտրված նպատակ և մասնագիտական մեծ վերելքներ: