Գլխավոր էջ





Վարդերեսյան Հռիփսիմե Էդուարդի


Միջազգային հարաբերություններ
(2009-2011)

 


րտե՞ղ եք աշխատում:

-Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության Երևանի հետ ֆրանսախոս  քույր և գործընկեր քաղաքների համագործակցության համակարգում:

-Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Աշխատասիրություն, պատասխանատվության բարձր զգացում, նվիրում, ստեղծագործական մոտեցում, խանդավառություն և կատարած աշխատանքի կարևորության գիտակցում:

-
Ի՞նչ դեր է ունեցել  գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

-Կրթության որոշակի պաշարի ձեռքբերում,  անվանի գիտնականներից ու մտավորականներից   գիտելիքներ ստանալու և նրանց ճանաչելու հնարավորության ընձեռում:

-Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը  գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:

-Մարդկային լավ հարաբերությունների ստեղծում և լավ ընկերների ձեռքբերում:

-Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:

-Դժավարանում եմ մեկ դրվագ առանձնացնել, քանի որ  շատ են եղել հետաքրքիր միջոցառումները,  անվանի  մարդկանց  հետ հանդիպումները, էքսկուրսիաներն ու ուրախ պահերը:

-Ձեր մաղթանքը  գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:

-Գտե՛ք այն, ինչ սիրում եք, ոչ թե սիրեք այն, ինչ գտել եք: Հավատացե՛ք երազանքներին ու քրտնաջան աշխատե՛ք. երազանքերն ունեն տարօրինակ մի բնույթ... ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ: