Գլխավոր էջ





Գրիգորյան Դավիթ Հրաչիկի


Լրագրություն

(2009-2011)



րտե՞ղ եք աշխատում:

-2 տասնյակից ավելի միջազգային և տեղական երաժշտական, կինո- և այլ փառատոների, մեգա ծրագրերի մամլո քարտուղար և PR մասնագետ եմ:

-Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Միշտ եղել և մնում են աշխատասիրությունը, համառությունը, փորձը և ամենակարևորը՝ բարոյական արժեքները:

-Ի՞նչ դեր է ունեցել գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

-Կրթվել պետք է ամեն օր, ամեն ժամ և պահ. այդ շրջանն ամրապնդեց իմ գիտելիքները, թույլ տվեց ավելի սիրել մասնագիտությունս:

-Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:

-Մի քանի անգամ մասնակցել եմ միջազգային նախագծերի, ձեռք եմ բերել լավագույն ընկերներիս, ստացել եմ կրթաթոշակ, պատիվ եմ ունեցել լինել ՈՒԽ նախագահ, որի շնորհիվ արժանացել եմ մեծ հարգանքի և սիրո, որը վայելում եմ մինչ օրս:

-Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:

-Ամեն մի պահը անմոռանալի դրվագ է: Խնամքով կպահեմ իմ հուշերում:

-Ձեր մաղթանքը գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:

-Գնահատել և օգտվել ամեն մի հնարավորությունից, որ ընձեռում է իր հաղթական ուղին անցած Կենտրոնը, որի ներուժը, ներգրավվածությունը միջազգային ծրագրերում որակյալ, մրցունակ և պահանջված մասնագետ դառնալու ճանապարհի սկիզբն են դնում: