Գլխավոր էջ





Դաշյան Անի Արտուշի


Լրագրություն
(2009-2011)




րտե՞ղ եք աշխատում:

-Այժմ աշխատում եմ «Ինտեգրալ Սոֆ» ՍՊԸ-ում որպես PR մենեջեր:

-Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Ավարտել եմ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի «Լրագրություն» մասնագիտությունը: Աշխատանքային բնագավառում հաջողություն եմ համարում տասը տարվա հաղորդավար-լրագրողի աշխատանքային փորձս «21TV» հեռուստաընկերությունում և գլխավոր խմբագրի՝ «Boom» ամսագրում: Թեպետ հեռուստատեսությունում աշխատում էի դեռ մագիստրատուրա ընդունվելուց առաջ (մինչ այդ սովորել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում, ԵՊԹ-ի հեռուստառադիոհաղորդավարության բաժնում), բայց քանի որ առաջին մասնագիտությամբ արվեստաբան եմ, որոշեցի հեռուստատեսությունում պրակտիկայով ձեռք բերած գիտելիքներս ամրապնդել նաև մագիստրատուրայում՝ լրագրության բաժնում: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում սովորելու տարիներին ոչ միայն ամրապնդեցի գիտելիքներս, այլև շատ նոր գիտելիքներ ձեռք բերեցի, որոնք ինձ օգնեցին հետագայում, այսպես ասած, իմ դիրքերն էլ ավելի ամրապնդել այս ասպարեզում: Բացի գիտելիքից՝ ձեռք բերեցի նաև հրաշալի ընկերներ, որոնց շնորհիվ ևս մագիստրատուրայում սովորելու երկու տարիներն ընդգրկվեցին կյանքիս լավագույն տարիների շարքում:

-Ի՞նչ դեր է ունեցել գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

-Առհասարակ կյանքում ամեն ինչից առավել մեծ ձեռքբերում եմ համարում լավ մարդկանց հանդիպելը: Շատ ուրախ եմ, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին իմ կյանքում ավելացան այդ լավ մարդկանց անունները թե՛ դասախոսական անձնակազմից և թ՛ե համակուրսեցիներից:


-Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեք ուսանողական կյանքից:

-Հիշարժան դրվագներն այնքան շատ են, որ դժվար կլինի որևէ մեկն առանձնացնել: Իմ կուրսընկերները կփաստեն, որ մեր յուրաքանչյուր օրն առանց արկածների ու ծիծաղի չէր անցնում:

-Ձեր մաղթանքը գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:

-Բոլոր ուսանողներին մաղթում եմ մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ իրենց մասնագիտական ոլորտում: Առաջարկում եմ ընտրել այն մասնագիտությունը, որն իսկապես սիրում են, որն իսկապես իրենց հոգեհարազատ է և, ինչու ոչ, որը հենց իրենց կոչումն է, քանի որ ստիպողաբար ոչինչ չի լինում: Վայելե՜ք ձեր կյանքի ամենաանհոգ տարիների յուրաքանչյուր օրը, քանի որ հավերժ թվացող ուսանողական տարիներն իրականում անցնում են մի ակնթարթի պես՝թողնելով միայն հետդարձի հայացք ու հիշողություններ, որոնց լավ կամ վատ լինելը կախված է հենց ձեզանից: Այսպիսով՝ բոլորին մաղթում եմ միայն լավ հիշողություններով և շատ պետքական գիտելիքներով հագեցած ուսանողական տարիներ: