«ԵՄ ԿԱՄՈՒՐՋ. Հայաստանում բարձրագույն կրթության ամրապնդում եվրոպական նախագծերի կառավարման համար» (EU Bridge) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիր

Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության պաշտոնական դիրքորոշումը։ Եվրոպական միությունը և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիգործակալությունը պատասխանատվություն չեն կրում վերոնշյալի համար:
Ծրագրի համակարգող`

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն,
Մասնակից բուհերը և կազմակերպությունները՝
Հայաստանից՝
Եվրասիա միջազգային համալսարան,

«ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման» ՀԿ
Իսպանիայից՝

Մուրսիայի համալսարան (UNIVERSIDAD DE MURCIA)

«Էմպրեսաս քոն Վալորես» ՀԿ (EMPRESAS CON VALORES)
Իտալիայից՝

Տուշայի համալսարան (UNIVERSITA DEGLI STUDI DELLA TUSCIA)
Ծրագրի տևողությունը` 24 ամիս
Նպատակը՝ EU Bridge նախագիծը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը՝ բարձրացնելով բուհերի կարողությունները եվրոպական ֆինանսավորմամբ ծրագրերի կառավարման և դրանց մասնակցության ոլորտում։ Այն նպաստելու է Հայաստանում եվրոպական ֆինանսավորմամբ ծրագրերի որակի բարձրացմանը, միջազգային համագործակցության խթանմանը, ծրագրերի կառավարման ոլորտի մասնագետների պատրաստմանն ու փորձի փոխանակմանը՝ ամրապնդելով հայկական համալսարանների դերը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում:
EU Bridge-ը արձագանքում է առկա մարտահրավերին՝ առաջարկելով համապարփակ կարողությունների զարգացման մոդել, որը ներառում է մասնագիտացված ուսումնական ծրագիր, Եվրոպական նախագծերի կառավարման Պիլոտային ակադեմիա, սոցիալական նորարարության լաբորատորիա և մոդելավորման վրա հիմնված ուսուցման գործիքներ։
Ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ՝
- 60 վերապատրաստված մասնագետ
- 10 սիմուլյացիոն ուսումնական աշխատաժողով
- Ուսումնական մոդուլ հայկական 3 բուհում
- 100 ակտիվ օգտատեր թվային ուսուցման հարթակում
| |
|||
![]() |
![]() |
![]() |
![]() |




