Գլխավոր էջ





Նորություններ

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ



Սույն թվականի հունիսի 14-ին տեղի ունեցան Անգլիական ակումբի տարրական և միջին խմբերի այս տարվա վերջին հանդիպումը, որի ժամանակ մասնակիցներին ծրագիրն ամբողջությամբ ավարտելու կապակցությամբ շնորհվեցին հավաստագրեր:  Ակումբի հիմնադիր և ղեկավար, օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Գ.Գրիգորյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին՝ մաղթելով համբերություն և հաջողություն լեզվական հաջորդ մակարդակները հաղթահարելու համար:

Մասնակից ուսանողներն էլ ջերմագին շնորհակալություն հայտնեցին Գ.Գրիգորյանին օտար լեզվի ուսուցման գործում նրա կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար: