Գլխավոր էջ





Eduroam

Eduroam-ը անլար ինտերնետ կապի միջազգային ծառայություն է՝ նախատեսված կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների համար։ Այն գիտնականներին, կրթության ոլորտի աշխատակիցներին և ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալ անվճար անլար ինտերնետ կապ աշխարհի բոլոր այն հաստատություններում, որտեղ առկա է Eduroam ծառայությունը։ Eduroam ծառայությունը հասանելի է շուրջ 67 երկրներում։ Տվյալ ցանցին են միացված աշխարհի այնպիսի առաջատար համալսարաններ, ինչպիսիք են Հարվարդ, Օքսֆորդ , Յել և այլ համալսարանները։ Eduroam ծառայությունը արդեն հասանելի է նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում։

Ինչպե՞ս օգտվել Eduroam ծառայությունից․

Eduroam ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պաշտոնական էլփոստի հասցե։

Eduroam-ի տեղադրման և կարգավորման ուղեցույցներ

       
                 
WINDOWS   MAC OS   LINUX   ANDROID   IOS



Լրացուցիչ մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին։