Գլխավոր էջ





Աշխատաժողով բուհերի միջազգայնացման հարցերի շուրջ

Սեպտեմբերի 17, 2015

Ս.թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում կայացավ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացում. հնարավորություններ և գործիքներ» խորագրով աշխատաժողով, որին մասնակցում էին Երևանի և մարզերի բուհերի միջազգային կառույցների ներկայացուցիչները, «Էրազմուս+» ծրագրի ներկայացուցիչ-փորձագետները:
Աշխատաժողովում քննարկվեցին Գերմանիայի, Բելգիայի և այլ երկրների խոշորագույն բուհերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ փոխանակման ծրագրեր, միջազգայնացման հայեցակարգային մոտեցումներ, հնարավորություններ, կրեդիտային շարժունություն և այլն:
Կից ներկայացնում ենք զեկուցողների նյութերը: