Գլխավոր էջ





Աշխատաժողով՝ «Հեռավար ուսուցման ուսումնական գործընթացի կատարելագործման հիմնախնդիրները» թեմայով

Հոկտեմբերի 16, 2019

Ս/թ հոկտեմբերի 14-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց «Հեռավար ուսուցման ուսումնական գործընթացի կատարելագործման հիմնախնդիրները» թեմայով հերթական աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և ՀՀ ՊԿԱ հեռավար հարթակում դասավանդող դասախոսներն ու այլ աշխատակիցներ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին դասընթացների կառուցման առավել արդյունավետ ուղիներն ու եղանակները, գործող դասընթացների կառուցվածքին, բովանդակությանը վերաբերող տարբեր հարցեր: