ԳԿՄԿ վարչական անձնակազմի հերթական հանդիպումը ամբիոնների վարիչների հետ
Հունիսի 26, 2023Ս.թ. հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ ԳԿՄԿ վարչական անձնակազմի հերթական հանդիպումը ամբիոնների վարիչների հետ, որի նպատակն էր քննարկել 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության և ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր, ամփոփել 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի արդյունքները, քննարկել ՄԿԾ-ների վերանայման և բարելավման պլանով նախատեսված գործողությունները, ներկայացնել վարկանիշավորման հարցերով հանձնաժողովի գործունեության արդյունքները, ինչպես նաև քննարկել Կենտրոնի մի շարք կարգերում փոփոխություններ կատարելու մասին հարցեր:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը ողջունեց ներկաներին և կարևորեց օրակարգում ներառված բոլոր հարցերի մանրամասն քննարկումը՝ իր ելույթում անդրադառնալով լավագույն բուհերի վարկանիշավորման աղյուսակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ներգրավվածության գործընթացին, 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի ընդունելությանը և մի շարք այլ առաջնային հարցերին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսումնական գծով փոխտնօրեն Ե. Զարգարյանը ներկայացրեց 2022-23 ուստարվա 2-րդ կիսամյակի արդյունքները՝ նկատելով, որ գնահատման նոր համակարգի ներմուծումը դրական ազդեցություն է ունեցել ուսանողների առաջադիմության արդյունքների վրա։ Ե. Զարգարյանն անդրադարձավ նաև Կենտրոնի բարելավման պլանով նախատեսված առարկաների խոշորացման հարցին, դասընթացներում գործնական պարապմունքների և ինքնուրույն աշխատանքների ավելացմանը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ Ն․ Վարդանյանը ներկայացրեց Կենտրոնի բարելավման ծրագրով ամբիոններում իրականացվելիք գործողությունների ցանկը, ներառյալ՝ առարկայական ծրագրերի վերանայումն ու բարելավումն ըստ վերջնարդյունքների, գործատուների ներգրավվածության ապահովումը, դասախոսների փոխադարձ գնահատումների կազմակերպումը, ինչպես նաև իր խոսքում անդրադարձավ կրթության որակի ապահովման բաժնի կողմից իրականացված վերլուծությունների արդյունքներին:
ՀՀ ԳԱԱ Ա. Մխիթարյանը ներկայացրեց լավագույն բուհերի վարկանիշավորման աղյուսակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ներգրավվածությունն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև հեռավար հարթակի մշտադիտարկման արդյունքները՝ կարևորելով հեռավար հարթակի օգտագործումը ուսանողի ինքնուրույն աշխատելու հնարավորության և նոր հմտությունների ձևավորման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ամբիոնների վարիչները հանդես եկան մի շարք առաջարկներով Կենտրոնի գործունեության բարելավման ուղղությամբ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին