Միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպում
Ապրիլի 3, 2018Մարտի 30-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ 20 հայկական բուհերի միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեց նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել այն խնդիրները, որոնք Էրազմուս+ ներգնա և արտագնա ուսանողները հանդիպում են արտերկրում շարժունություն իրագործելիս, համատեղ լուծումներ փնտրել, որոնք կնպաստեն Եվրոպական և Հայաստանյան բուհերի միջև կրեդիտների և գնահատականների համադրելիությունն ու կդյուրինացնեն դրանց ճանաչումնփոխանցումներն ու կուտակումը: Ներկաներին տրամադրվեցին առաջին անգամ հայերեն լեզվով հրատարակված ECTS 2015թ ուղեցույցի օրինակները։