«Վիքիմեդիա Հայաստան»-ը ԳԿՄԿ-ում. Վիքիպեդիայի հայալեզու տարբերակը զարգացնելու հնարավորությունները
Մայիսի 30, 2018ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի «Գործարար վարչարարություն» մասնագիտության ուսանողները «Թվային մարքեթինգ» դասընթացի շրջանակներում այս շաբաթ հանդիպել են «Վիքիմեդիա Հայաստան» հանրագիտարանային գիտելիքների տարածմանը աջակցող գիտակրթական - հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ:
Հանդիպման նպատակն էր կրթական գործընթացում ներառել վիքիմեդիա նախագծերը, որպեսզի ուսանողները տիրապետեն համապատասխան հմտությունների՝ Հայերեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում տնտեսագիտական հոդվածներ ավելացնելու, ինչպես նաև այդ դաշտը զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան Վիքիպեդիա հանրագիտարանի խմբագրման գործիքներին և «1000 կարևորագույն հոդված» նախագծին, որն ապահովում է գիտական, ինչպես նաև հայերեն բարձորակ, հանրամատչելի հոդվածների հասանելիությունը։