Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կամավորական խումբը՝ Տավուշում

Մայիսի 16, 2019

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ս. թ. մայիսի 5-ին Գիտակրթական միջազգային կենտրոնը ներկայացնող ուսանողական կամավորական թիմը այլ բուհերի ուսանողների հետ միասին մասնակեց Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի և Բերդավան համայնքներում իրականացվող լեդաֆիկացման ծրագրին: Ուսանողները երկու համայնքների բնակիչներին իրազեկեցին LED լամպերի էներգախնայողության, օգտակարության և կիրառության պայմանների մասին: «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի ծրագրի համաձայն՝ Տավուշի սահմանամերձ Կոթի և Բերդավան գյուղերի բնակիչները երեք տարի անվճար կօգտվեն հիմնադրամի կողմից տրամադրվող LED լամպերից և կտնտեսեն իրենց միջոցները:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը մշտապես աջակցում և իր մասնակցությունն է բերում նմանատիպ հայրենասիրական միջոցառումներին: