Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտների այցը ՀՀ փաստաբանների պալատ

Հոկտեմբերի 8, 2019

Ս/թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և զբաղվածության բաժնի, ԳԿՄԿ դասախոս, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Ս. Բաբայանի նախաձեռնությամբ մագիստրատուրայի իրավագիտության ամբիոնի 1-ին կուրսի ուսանողները այցելեցին ՀՀ փաստաբանների պալատ, որտեղ ծանոթացան կառույցի ստորաբաժանումներին, աշխատանքային գործընթացներին:

Ուսանողներին ընդունեց Փաստաբանների պալատի նախագահ Ա. Զոհրաբյանը՝ հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրեց ՀՀ իրավական համակարգում փաստաբանների դերակատարության կարևորությունը, խոսեց համնակարգում առկա խնդիրների և մասնագիտական այլ կարևոր հարցերի շուրջ:

Ս. Բաբայանը և Ա. Զոհրաբյանը ներկայացրին նաև Փաստաբանական դպրոց դիմելու կարգը,  դասընթացների կազմակերպման գործընթացը և այլ մանրամասներ:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Ուսանողները Պալատից հեռացան՝  զինված գործնական նոր գիտելիքներով: