Այցելություն ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատուն
Մարտի 29, 2019Ս. թ. մարտի 19-ին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամեդ Էիզա ԱլԶաաբին ընդունեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանին և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանին:
Հանդիպմանը քննարկվեցին գիտակրթական ոլորտում փոխշահավետ համագործակցության հարցեր:
Ռ. Ղազարյանը և Ա. Հարությունյանը դեսպանին հրավիրեցին Գիտությունների ազգային ակադեմիա, մասնավորապես Արևելագիտության ինստիտուտ և Գիտակրթական միջազգային կենտրոն: