Գլխավոր էջ





Այց Կրակովի մանկավարժական համալսարան. օր երկրորդ

Ապրիլի 26, 2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Կրակովի մանկավարժական համալսարանում գտնվող ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակության այցի երկրորդ օրը նույնպես շատ հագեցած էր: Օրը մեկնարկեց Կրակովի մանկավարժական համալսարանի արտաքին կապերի վարչություն այցով, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ընդլայնել համագործակցության շրջանակները համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ քաղաքագիտություն, հոգեբանություն և այլն, ինչպես նաև կնքել համագործակցության համաձայնագիր:

Այնուհետև հանդիպեցին Կրակովի մանկավարժական համալսարանի աշխարհագրության և կենսաբանության ֆակուլտետի վարչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտության և կրթության ոլորտներում հետագա համագործակցության ուղիները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը մեկնարկել ասպիրանտների փոխանակմամբ և գիտաժողովներին մասնակցությամբ:

Հանդիպման երկրորդ մասում ԳԿՄԿ պատվիրակության անդամները աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրին Հայաստանը, Գիտությունների ազգային ակադեմիան և Գիտակրթական միջազգային կենտրոնը, որից հետո պատասխանեցին ուսանողների բազմաթիվ հարցերին: