ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսների այցը Իտալիայի ազգային հետազոտական խորհուրդ
Մայիսի 22, 20192019 թ. մայիսի 21-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսներ Լիլիթ Սահակյանը և Գևորգ Տեփանոսյանը, որոնք պատասխանատու են «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Շրջակա միջավայրի վիճակագրություն» դասընթացների մշակման և արդիականացման համար, այցելեցին Իտալիայի ազգային հետազոտական խորհուրդ՝ երկրի էկոհամակարգերի հետազոտական ինստիտուտ, որտեղ MENVIPRO ծրագրում ընդգրկված աշխատակազմի հետ քննարկեցին ծրագրի ընթացիկ գործողությունները՝ ներառյալ դասընթացների համեմատական վերլուծությունը, հաջորդ հանդիպման թեմաները, ինչպես նաև քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու թեմաները: