Գլխավոր էջ





Այց Արփիմեդ

Փետրվարի 20, 2018

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Շրջանավարտների միավորման և կարիերայի զարգացման բաժինը դեղագործության բաժնի մագիստրանտների համար կազմակերպել էր այցելություն «Արփիմեդ» նոր սերնդի ժամանակակից հայկական դեղարտադրող ընկերություն: Մագիստրանտները հնարավորություն ունեցան մանրամասն՝ սկզբից մինչև վերջ, ծանոթանալ ընկերության արտադրությանը՝ ինչպես և ինչ պայմաններում են արտադրվում, ստեղծվում դեղորայքները և ինչպես են հայտնվում շուկայում: Ընկերությունն արտադրում է ավելի քան 150 արտադրանք, որոնք կիրառվում են բժշկության տարբեր ոլորտներում։ Դրանց 65%-ն ընդգրկված է ՀՀ հիմնական դեղերի ցանկում` հաստատված ԱՀԿ-ի կողմից` բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար: Թողարկվող արտադրանքի տեսականին անընդհատ նորացվում է:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Շրջանավարտների միավորման և կարիերայի զարգացման բաժինը իր գոհունակությունն է հայտնում «Արփիմեդ» դեղարտադրող ընկերությանը՝ կենտրոնի մագիստրանտներին հյուրընկալելու և հետագա համագործակցության պատրաստակամության համար։