Ասպիրանտական կրթության արդի հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցով Վիլնյուսի համալսարանում հանդես եկավ Կենտրոնի դեկան Ա.Մխիթարյանը
Մայիսի 5, 2022
Ս.թ. մայիսի 5-ին ARMDOCT ծրագրի շրջանակներում Վիլնյուսի պետական համալսարանում կայացած «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» աշխատաժողովի վերջին օրը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի, ԵՊՀ-ի, ՀՊՃՀ-ի և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչները հանդես եկան ելույթներով ՀՀ տարբեր բուհերի ասպիրանտական կրթության արդի հիմնախնդիրների վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կազմակերպվող ասպիրանտական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպման մասին մանրամասն պատմեց Կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը՝ ներկայացնելով ասպիրանտական կրթության հիմքերը, ընդունելության և ուսուցման կազմակերպման գործընթացները ԳԱԱ համակարգում։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին