ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ներկայացուցիչներն աշխատանքային այցով մեկնել են Վիլնյուսի պետական համալսարան
Մայիսի 3, 2022
Ս.թ. մայիսի 2-6-ը Վիլնյուսի պետական համալսարանում ընթանում է ԵՄ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի գործընկեր երկրների բուհերի ներկայացուցիչների ճանաչողական, ուսումնական այցը։
Հիշեցնենք, որ ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական (բարձրագույն կրթության երրորդ մակարդակ) կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով:
Ծրագրի աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ 10 բուհերի և հետազոտական կազմակերպություների, ինչպես նաև արտերկրի 4 բուհերի գիտական և վարչական օղակների ներկայացուցիչներ։
Որպես գործընկեր բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ներկայացուցիչները նույնպես ճանաչողական այցով մեկնել են Վիլնյուս՝ մասնակցելու ARMDOCT ծրագրի հերթական աշխատանքներին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին