Գլխավոր էջ





Առարկայական ծրագրերի և նկարագրերը թարմացումը ԳԿՄԿ որակի ներքին ապահովման օրակարգում է

Փետրվարի 27, 2020

Սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթակն միջազգային կենտրոնի որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ հրավիրվել էր նիստ, որին մասնակցում էին Կենտրոնի ամբիոնների վարիչները և որակի ապահովման պատասխանատուները։ Նիստի ընթացքում Որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը ներկայացրեց առարկայան ծրագրի և առարկայան նկարագրի նոր՝ վերանայված տարբերակների բովանդակությունները, լրացման սկզբունքները, լրացման գործընթացում հանդիպիող հնարավոր դժվարությունները և դրանց լուծման ուղիները։ Այդ ամենը առավել պարզ ներկայացվեց նաև կոնկրետ առարկայի օրինակով։ Նարինե Վարդանյանը պատասխանեց ամբիոնների վարիչների և որակի ապահովման պատասխանատուների՝ կրթական ծրագրին և առարկայական նկարագրին վերաբերող հարցերին։ Քննարկվեց նաև Կենտրոնի կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի (մշտադիտարկման) և պարբերական վերանայման կարգի վերաբերյալ առկա հարցերը, ինչպես նաև ներկայացվեց առաջիկայում ամբիոնային մոնիթորինգի իրականացման ժամանակացույցը։