Գլխավոր էջ





Տուշայի համալսարանում սովորող ԳԿՄԿ ուսանողները միջմշակութային մրցույթին զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը

Հունիսի 24, 2022

Մայիսի 20-ին «Էրազմուս+» կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Իտալիայի Տուշայի համալսարանում սովորող ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները մասնակցել են միջմշակութային օրվան, որին մասնակցություն են ունեցել բազմաթիվ ուսանողներ 13 երկրներից:

Միջոցառմանը մասնակից ԳԿՄԿ ուսանողները՝ գործարար վարչարարության մագիստրոսական հեռավար կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողներ Սյուզաննա Մնացականյանը, Հմայակ Պողոսյանը, Էվելինա Առաքելյանը, ինչպես նաև բնապահպանության և բնօգտագործման մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներ Մարիամ Գևորգյանն ու Ռոզա Թադևոսյանը՝ ի թիվս այլ միջազգային ուսանողների, ներկայացրել են հայկական ավանդույթները, ազգային մշակույթն ու խոհանոցը, որի արդյունքում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։

Հավելենք նաև, որ միջոցառման ընթացքում ԳԿՄԿ ուսանողները կազմակերպել էին հյուրասիրություն՝ ներկայացնելով հայկական խոհանոցի բազմերանգ ընտրանին, ինչպես նաև հիացրել էին միջոցառման մասնակիցներին հայկական ազգագրական երգ ու պարով:

Շնորհակալություն ենք հայտնում մեր ուսանողներին ինչպես մեր երկրի, այնպես էլ ԳԿՄԿ-ի պատիվը բարձր պահելու համար և մաղթում նորանոր հաջողություններ։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին