Գլխավոր էջ





Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Մայիսի 15, 2019

Ս. թ. մայիսի 14-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամեդ Էիզա ԱլԶաաբին հյուրընկալվեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում (ԱԻ): Հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտության և կրթության ոլորտում հնարավոր համագործակցության եզրերը:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն
Ռուբեն Սաֆրաստյանը ողջունեց դեսպանին՝ կարևորելով նրա այցը արևելագիտության օրրան, իսկ Արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը ներկայացրեց արաբագիտության ոլորտում ԱԻ հետազոտությունները և տպագրված գրքերը: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանը ներկայացրեց կրթության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները:

Կողմերը գիտության և կրթության ոլորտում համագործակցության մեկնարկի ծրագրերի փաթեթ ներկայացնելու համաձայնության եկան: