Գլխավոր էջ





Հանդիպում Տուշայի համալսարանի Դիդակտիկ քարտուղարության տնօրեն Կապուանի հետ

Մայիսի 20, 2019

2019 թվականի մայիսի 16-23-ը Եվրամիության Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունը պաշտոնական այցով գործուղվել էր Իտալիայի Տուշայի համալսարան: Պատվիրակության կազմում էին՝ կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Սարգսյանը, միջազգային հարաբերությունների բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը:

Այցի շրջանակներում Գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունը ունեցավ տարատեսակ հանդիպումներ: Մասնավորապես այցի շրջանակներում ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը հանդիպեց Տուշայի համալսարանի Դիդակտիկ քարտուղարության տնօրեն Կապուանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները Իտալիայում, կրթական ծրագրերը Իտալիայում հավատարմագրելու գործընթացն ու փուլերը, որակի ներբուհական համակարգի կազմակերպչական կողմերը, շահակիցների գոհունակության հարցաշարերի բովանդակային կողմը, դրանց վերլուծության և հետադարձ կապի մեխանիզմները:

Տուշայի համալսարանի որակի ապահովման պատասխանատուն հայկական պատվիրակությանը ներկայացրեց համալսարանի ֆակուլտետների ինքնավերլուծության ներկայացման ձևաչաձերը: Քննարկվեցին դրանց տարածման հետագա ուղիները:

Ն. Վարդանյանը անհատապես հանդիպեց նաև Տուշայի համալսարանի որակի ապահովման ստորաբաժանման վերլուծաբանների հետ, քննարկեց շահակիցների կարծիքի գնահատման, դրանց վերլուծության մեխանիզմները և ընթացակարգերը:

նաև ուսանողների հետ անհատական հանդիպումների շրջանակներում քննարկել են նաև ինստիտուցիոնալ գնահատման գործընթացում նրանց մասնակցության դերը, շահակիցների կարծիքների ուսումնասիրության մեխանիզմները և այլն:

Ն. Վարդանյանն այցելել է նաև գրադարան, ծանոթացել ֆոնդերին, հասանելի գրականությանը և ռեսուրսներին:

Պատվիրակության անդամների համար կազմակերպվել է նաև շրջայց Տուշայի համալսարանի տարածքում, ֆակուլտետներում և լաբորատորիաներում: