Գլխավոր էջ





Վերապատրաստումներ «Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ» թեմայով

Նոյեմբերի 14, 2014

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում Կրթության որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ սույն թվականի նոյեմբերի 3-14-ը կազմակերպվեց և անց կացվեց վերապատրաստումներ «Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ» թեմայով: 48-ժամյա հագեցած դասախոսությունները և սեմինար աշխատանքը վարում էր մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը: 
Դասախոսների շրջանում նկատվել էր մեծ ոգևորություն և ոգևորվածություն: Նմանօրինակ վերապատրաստումները, նրանց հավաստմամբ, անհրաժեշտ են և կարևոր ինչպես մանկավարժական գիտելիքները թարմացնելու, այնպես էլ նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու առումով: