Գլխավոր էջ





«Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով դասընթացներ ԳԿՄԿ- ում

Դեկտեմբերի 25, 2018

Ս.թ. նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 18-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կոնտրոնի Իրավագիտության ամբիոնի, Շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժնի ու Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվեցին «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով մեկամսյա իրավաբանական դասընթացներ:

Դասախոսություններով հանդես եկան`

14.11.2018 Գրիգոր Թունյան «ԼՂՀ հակամարտությունը միջազգային իրավունքի տեսանկյունից»

15.11.2018 Կարեն Ամիրյան «Պետական իշխանության համակարգը Հայաստանի Հանրապետությունում, Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգը»

16.11.2018 Գևորգ Հակոբյան «Գաղտնագրման և բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառությամբ գործիքների ՀՀ օրենսդրության գործող կարգավորումները» (կրիպտոարժույթներ, դրանց կարգավիճակը գործող օրենսդրությունում, տեխնոլոգիաների կիրառությունը էլեկտրոնային փողերի, արժույթների, ներդրումների և մի շարք այլ ոլորտներում, խնդիրները և հնարավոր լուծումները)

20.11.2018 Լիլիթ Խառատյան «Մարդու իրավունքներ»

21.11.2018 Ֆարմանյան Մարինե «Երեխաների իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային երաշխիքները»

22.11.2018 Խլոյան Աշոտ «ՀՀ ընտանեկան իրավահավասարություն, ալիմենտ, ամուսնալուծություն, ամուսնական պայմանագիր»

26.11.2018 Գրիգոր Թունյան «Վարչարարությունը հարկային իրավախախտումների կապակցությամբ»

Գործնական պարապմունքներ՝

27.11.2018 Լիլիթ Խառատյան «Եվրադատարան դիմելու կարգը»

30.11.2018 Ռոման Ահարոնյան «Ընտրական իրավունք»

30.11.2018 Գևորգ Հակոբյան «Անձնական տվյալների պաշտպանություն»

04.12.2018 Անուշ Գասպարյան «Նախաքննության մարմինները»

05.12.2018 Աշոտ Խլոյան «Աշխատանքային իրավահարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում»

07.12.2018 Նորայր Նորիկյան «Համաներում »

11.12.2018 Անուշ Գասպարյան «Իրավական գերոնտոլոգիա» (իրավական գերոնտոլոգիայի տեսական հիմունքներ, տարեցների սահմանադրական իրավունքների ընդհանուր հիմքեր, տարեցների իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթեր,  ինչպես նաև հսկողական կառուցակարգեր)

15.12.2018 Անուշ Գասպարյան «Իրավաբանական գրագրություն և իրավական տեխնիկա, իրավական ակտերի տեսակները, իրավական գրագրություն, իրավական տեխնիկա»

18.12.2018 Սիմոն Բաբայան «Գործարարական իրավունք»

Դասընթացի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։