Կրթության որակի բարելավումը՝ կարևոր առաքելություն
Սեպտեմբերի 24, 2024Սույն թվականի սեպտեմբերի 18-20-ը ԳԿՄԿ-ում տեղի ունեցան «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավում, մոնիթորինգ և որակի գնահատում» թեմայով վերապատրաստման առաջին շրջափուլի հանդիպումները: Վերապատրաստումը վարում էր ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանը:
Երկրորդ շրջափուլի ժամանակ, որը նախատեսված է կյանքի կոչել հոկտեմբերի 1-2-ը, վերապատրաստման մասնակիցները ձեռք բերած նոր գիտելիքների վրա կներկայացնեն վերանայված առարկայական ծրագրերը, կքննարկեն որակի գնահատման և մոնիթորինդի անցկացման նոր մոտեցումները:
Վերապատրաստմանը մասնակցում են ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, ԳԿՄԿ վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ։
Վերապատրաստման ընթացքը՝ նկարաշարով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին