Գլխավոր էջ





Վերապատրաստում ԳԿՄԿ-ում

Մարտի 17, 2020
Ս/թ մարտի 12-ին և 13-ին՝ ժամը 10:00-13:00 –ը  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում  տեղի ունեցավ ԳԿՄԿ ամբիոնային մոնիթորինգայի խմբերի վերապատրաստում: 
Վերապատրաստման ծրագիրը ներառում էր հետևյալ թեմաները՝ ներքին մոնիթորինգի իրականացման ընթացակարգ,   ՄԿԾ մոնիթորինգը՝ որպես որակի ապահովման մեխանիզմ,  ՄԿԾ-ների ընթացիկ մոնիթորինգի և պարբարական վերանայման կարգով նախատեսված մոնիթորինգի քայլերի քննարկում, տվյալների հավաքագրում, ինքնավերլուծություն, մոնիթորինգի զեկույցի ամփոփում:

Վերապատրաստումը վարել է ՀՀ ԿԳՄՍ Որակի ապահովման ազգային կենտրոնի շահակիցների հետ կապի բաժնի պատասխանատու, կրթության որակի փորձագետ Լիլիթ Զաքարյանը: