Գլխավոր էջ





Նոր մագիստրոսական ծրագիր՝ Տուրիզմի կառավարում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Հունիսի 18, 2013

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային 
ակադեմիայի գիտակրթական  միջազգային  կենտրոնի «Բիզնեսի կառավարում» ամբիոնը հայտարարում է 2013-2014 ուստարվա մագիստրատուրայի ընդունելություն՝ «Տուրիզմի կառավարում» մասնագիտությամբ:
Մասնագիտական ծրագրի մասնակից ուսանողները, դասընթացների ընթացքում հիմնավոր գիտելիքներ կստանան տուրիզմի կառավարման, շուկայագիտության, տուրիստական ֆիրմաների գործունեության ֆինանսական վերլուծության, ռիսկերի կառավարման, տուրիզմում սպասարկման ոլորտի գիտական կառավարման, շրջագայությունների փաստաթղթային ձևակերպման, տուրիզմի ոլորտում օգտագործվող նոր տեխնոլոգիաների և այլ թեմաների մասին:
Մագիստրատուրայի ուսումնական ծրագիրը ներառում է ինչպես հիմնարար բնույթի դասախոսություններ, որոնք կկարդան տվյալ ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետները, այնպես էլ գործնական աշխատանքներ: