Գլխավոր էջ





ՈԱԱԿ կազմակերպած եռօրյա վերապատրաստմանը մասնակցեցին նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ներկայացուցիչները

Հունվարի 31, 2017

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում սույն թվականի հունվարի 25-27-ը տեղի ունեցավ «Մասնագիտությունների կրթական ծրագիր (ՄԿԾ). անկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» թեմայով եռօրյա վերապատրաստում, որտեղ  ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից մասնակցում էին կրթության որակի ապահովման բաժնի պետ, բ.գ.թ. Նարինե Վարդանյանը և ԳԿՄԿ դեկան, Հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ.գիտ. դոկտոր Նաիրա Հակոբյանը:
Վերապատրաստումն իրականացրեցին ՈԱԱԿ մասնագետները՝ ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանը և ՈԱԱԿ շահակիցների հետ կապերի պատասխանատու Լ. Զաքարյանը:
Եռօրյա դասընթացի ընթացքում տեսական ու գործնական պարապմունքներով անդրադարձ կատարվեց ուսանողի գնահատմանը, դասավանդմանը, ուսումնառությանը, գնահատման  մինիմալ շեմին, ուսանողի առաջընթացին, ակնկալվող ելքային արդյունքներին և այլն:
Դասընթացի շրջանակներում մասնակիցները գիտելիքներ և հմտություններ ստացան՝ դասավանդվող առարկայի ելքային արդյունքները նորովի ձևակերպելու, գնահատման պլանը և առարկայի ելքային արդյունքների գնահատման մեթոդները մշակելու վերաբերյալ: