Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Նոյեմբերի 22, 2021

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում կայացավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը:

Թեկնածու Տաթևիկ Կիրակոսյանը, որը ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց ձայների մեծամասնությամբ,  հնարավորություն ստացավ ներկայանալու, խոսելու նոր ծրագրերի, առաջարկների մասին, պատասխանելու ուսանողների հարցերին: Վերջինս Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» կրթական ծրագրի առաջին կուրսի մագիստրանտ է:

Շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԳԿՄԿ նախորդ ՈՒԽ նախագահ Լ. Սողոմոնյանը՝ նորընտիր նախաագահին մաղթելով արգասաբեր գործունեություն և ձեռքբերումներ: Լուսինեն հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնին՝ մշտապես ՈՒԽ-ի աշխատանքներին աջակցելու և սատարելու համար:

ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը շնորհավորում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նոր նախագահին՝ մաղթելով հագեցած և արդյունավետ աշխատանք:

Ստորև ներկայացնում ենք Տաթևիկ Կիրակոսյանի կենսագրությունը.

Տաթև Կիրակոսյան – 16.01.2000 թ.

2006-2017՝ Գագիկ Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց

2017- 2021՝  ԵՊՀ, Եվրոպական լեզուների հաղորդակցության ֆակուլտետ, Լեզվամշակութային հաղորդակցություն բաժին

Աշխատանքային գործունեություն

Babelon Educational Center՝ անգլերենի դասավանդող

Էթիկետի դպրոց՝  մշակութային ծրագրի կազմում cafe English ծրագրի շրջանակներում

Կամավորական աշխատանքներ

ԵՊՀ ՈՒԽ՝ միջոցառումների կազմակերպում

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԲԱԺԻՆ