Գլխավոր էջ





Ավարտվեց «Խորհրդարանական դիվանագիտություն» խորագրով դպրոցը

Նոյեմբերի 20, 2018

Ս.թ. նոյեմբերի 17-ին ավարտվեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժնի և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Խորհրդարանական դիվանագիտություն» խորագրով դպրոցը: Դպրոցի նպատակն էր ուսանողների և երիտասարդների մեջ քաղաքագիտության ոլորտի վերաբերյալ գիտելիքների ավելացումը, նրանց մասնակցության բարձրացումը հասարակական, քաղաքական տարբեր գործընթացներում: Դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու փորձառու քաղաքագետներին, հղելու իրենց հուզող հարցերը, վերլուծելու ՀՀ-ում ստեղծված քաղաքական դաշտը: Դպրոցի շրջանակներում ներկայացվեց երրորդ Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության խնդիրներն ու հնարավորությունները, խոսվեց խորհրդարանական դիվանագիտության անցյալի և ներկայի բացթողումների ու մարտահրավերների մասին:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներն ստացան համապատասխան հավաստագրեր: