Տեղի ունեցավ ԳԿՄԿ տնօրինության հերթական առցանց նիստը
Ապրիլի 14, 2020Սույն թվականի ապրիլի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրինության հերթական առցանց նիստը։ Օրակարգի հարցերը բազմաթիվ էին, սկսած առցանց հարթակում մասնակգիտական կրթական ծրագրերով նախատեսված առարկայական ծրագրերի իրականացման ընթացքից, դրանց իրականացման որակից, ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման ընթացիկ խնդիրներից, ուսանողների վարձավճարների ժամկետների երկարաձգման խնդրից, վերջացրած բարելավման պլանով նախատեսված գործողությունների կատարողական ընթացքն ու առկա խնդիրները։ Առանձնահատուկ անդրադարձ եղավ ԳԿՄԿ յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքների ընթացիկ վիճակին /ուսումնական մաս, դեկանատ, կրթության որակի ապահովման բաժին, արտաքին կապեր, հանրային կապեր, անձնակազմի կառավարում, հաշվապահություն/։
Որոշվեց, որ մագիստրատուրայի առկա ուսուցման բոլոր ծրագրերում նախապաշտպանությունները կազմակերպել առցանց՝ ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում՝ մինչ այդ ձևավորելով և հաստատելով ամբիոնային հանձնաժողովներ։ Մեկ անգամ ևս շեշտվեց այն հանգամանքը, որ կրթության որակի ապահովումը լավագույնս հնարավոր է միայն կրթական առցանց հարթակներում դասընթացների կազմակերպմամբ, ինչը ԳԿՄԿ-ն իրականացնում է իր ողջ թիմով։