Գլխավոր էջ





Կրթության որակը՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի առաջընթացի կարևոր բաղադրիչ

Հուլիսի 17, 2019

 ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ որակի ապահովման բաժինը, մշտապես կարևորելով կրթության որակի շարունակական բարելավումն ու զարգացումը Կենտրոնում, ս.թ. հուլիսի 11-ին կազմակերպել էր հերթական հանդիպումնը ԳԿՄԿ ամբիոնների վարիչների, ամբիոնների որակի ապահովման պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Օրակարգը՝ այստեղ:

 

Հանդիպման ընթացքում վեր հանվեցին կրթության որակին առնչվող տարբեր հարցեր և խնդիրներ:

 

Ներկայացվեց շրջանավարտների կողմից առկա և հեռակա բաժինների կրթական ծրագրերի և պրակտիկաների գնահատման վելուծությունների արդյունքները, ԳԿՄԿ-ում գործող գնահատման համակարգի ձևերն ու հնարավոր փոփոխման եղանակները: Որոշվեց փոփոխել պրակտիկայի իրականցման ձևերն ու ժամկետները ՝ շեշտը դնելով գործնական բաղադրիչի առավել մեծացման վրա:

 

Ամբիոնների վարիչներին հանձնարարվեց «Ամբիոնների գործունեության որակի գնահատման» կարգին համապատասխան՝ մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը ԳԿՄԿ որակի ապահովման բաժին ներկայացնել իրենց ղեկավարած ամբիոնների գործունեության գնահատման հաշվետվությունները:

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը նշեց, որ բաժինը մշտապես կարևորում է նմանատիպ հանդիպումներն ու խոստացավ առաջիկայում կրկին կազմակերպել այսպիսի քննարկումներ ՝ ի նպաստ կրթության որակի բարձրացման և լավագույն փորձի փոխանցման: