ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մեկնարկել է վերահավատարմագրման գործընթացը
Սեպտեմբերի 13, 2021ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մեկնարկել են վերահավատարմագրման աշխատանքները: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագիտական խումբը Կենտրոնում կլինի ս/թ սեպտեմբերի 13-16-ը։ Խումբը հանդիպումներ է իրականացրել ԳԿՄԿ տնօրենի, փոխտնօրենների, գիտական քարտուղարի, Կենտրոնի շրջանավարտների, ինքնավերլուծությունը մշակած խմբի ներկայացուցիչների և գործատուների հետ: Արդեն ուսումնասիրվել են Կենտրոնի մշակած ինքնավերլուծության փաթեթը, ենթակառուցվածքները։ Ռեսուրսների գնահատում կատարելու համար խումբն այցելել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն և Արևելագիտության ինստիտուտ: Նախատեսվում է հանդիպումներ իրականացնել նաև ՀՀ ԳԱԱ Նախագահության, ԳԿՄԿ ամբիոնի վարիչների, ուսանողների, տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Գիտակրթական միջազգային կենտրոնը հավատարմագրվել էր 2017 թվականին՝ 4 տարի ժամկետով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին
Լուսանկարները՝ ՈԱԱԿ պաշտոնական կայքից