Գլխավոր էջ





Կայացավ «Ընտանեկան հոգեախտորոշում և ընտանեկան խորհրդատվություն» գրքի շնորհանդեսը

Դեկտեմբերի 12, 2017

2017 թվականի դեկտեմբերի10-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Նաիրա Հակոբյան, Մարիամ Մեհրաբյան համահեղինակությամբ  «Ընտանեկան հոգեախտորոշում և ընտանեկան խորհրդատվություն» վերտառությամբ ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը, որը երաշխավորվել է տպագրության ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից: Ուսումնամեթոդական ձեռնարկը ներառում է ընտանեկան հարաբերությունների ախտորոշման ադապտացված մեթոդական ապարատ, դրանց կիրառման եղանակներ ու միջոցներ, արդյունքների վերլուծության մեխանիզմներ, ընտանեկան աղճատված փոխհարաբերությունների առկայության պարագայում՝ հոգեբանական խորհրդատվության և աջակցության մեթոդներ: Ձեռնարկը նախատեսված է  գործնական հոգեբանների, ուսանողների, ինչպես նաև հոգեբանական գիտակարգով զբաղվող մասնագետների համար: