Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտները հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում

Ապրիլի 7, 2021

Ս/թ ապրիլի 6-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդիպում-քննարկում էր կազմակերպել ՀՀ տարբեր բուհերի ուսանողների հետ: ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ Կենտրոնի մագիստրանտները ևս մասնակցեցին այդ հանդիպմանը:

Հանդիպման նպատակը  հետպատերազմական շրջանում ՀՀ-ում կրթության որակի ապահովումն ու նրա հետագա զարգացումն էր: Քննարկվեցին այս բարդ իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը՝ կրթությունը մշտապես բարձր մակարդակի վրա պահելու համար: Քննարկումից հետո մագիստրանտները շրջեցին ԱԺ շենքում, այցելեցին  թանգարան, ծանոթացան նրա պատմությանը, տարբեր երկրների խորհրդարանների կողմից ՀՀ ԱԺ-ին տրված նվերներին։ Եղան նաև ԱԺ գրադարանում, ծանոթացան նրա գործունեությանը, գրադարանից օգտվելու և արխիվավորման կարգերին:

Հյուրընկալող պատգամավորները խոստացան ուսանողներին ավելի հաճախ հանդիպել, վեր հանել նրանց հուզող հարցերը և փորձել դրանց լուծումներ տալ: