Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ի մարտիության անակնկալը ժպիտների իրական հրավառություն էր ստեղծել

Մարտի 7, 2022

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ  Երևանի տարբեր հատվածներում Կենտրոնի ուսանողները ծաղիկների և մարտիության շնորհավորական բարեմաղթանքներով բացիկների տեսքով հաճելի տոնական տրամադրություն էին հաղորդում կանանց ու աղջիկներին:

Տոնական արշավի այս ծաղկաբույլը  ոգևորության ու ժպիտների իրական հրավառություն էր ստեղծել ամենուր՝ օրը դարձնելով յուրօրինակ ու հիշարժան:

Կանանց և աղջիկների տոնական տրամադրությունն ապահովված էր, իսկ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի անակնկալը՝ ստացված. չէ որ ոչինչ այդքան առատաձեռն հնարավոր չէ տալ, որքան սերն ու ջերմությունը:

Շռայլորեն նվիրե՛ք միմյանց փոխադարձ սիրո և ջերմության սերմնացաններ..

Շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ, և մաղթում կանացի երջանկություն, սեր ու ներդաշնակություն:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին