Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ամրապնդում է իր դիրքերն աշխատաշուկայում

Ապրիլի 5, 2021

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն զբաղվում է մրցունակ և որակյալ գիտամանակավարժական կադրերի պատրաստմաբ՝ ավելի դյուրին դարձնելով անցումը կրթությունից դեպի գիտություն: Այս ճանապարհին անչափ կարևոր է սերտ համագործակցությունը գործատու կազմակերպությունների և կրթական հաստատությունների միջև: Աշխատաշուկան տնտեսական և սոցիալական բարդ համակարգ է, որն անհրաժեշտ է մշտապես հետազոտել և ուսումնասիրել՝ արդի պահանջներին համապատասխան մասնագետներ ապահովելու նպատակով: Ուստի համաձայն ԳԿՄԿ հետազոտական ռազմավարության առանցքային դրույթների իրականացման, Կենտրոնում գիտահետազոտական աշխատանքների ծավալի ընդլայնման, արդյունավետության բարձրացման ու հետազոտության արդյունքների ապրանքայնացման գործընթացների իրականացման՝ ս/թ ապրիլի 2-ին ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի և գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ն. Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում «Իմեքս Գրուպ» ՍՊԸ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը, տնօրինության ներկայացուցիչներ, ամբիոնի վարիչներ:

Տնօրեն Ա. Սարգսյանը ողջունեց նոր ձևավորվող համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ հետագայում այն ավելի կընդլայնվի։ Ուսանեղների պրակտիկայի և կիրառական գիտելիքների մատուցման հարցում կարևորեց «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ի ներգրավվածությունը:

Արդեն ավելի քան 20 տարի է «Իմեքս Գրուպ» ընկերությունը հաստատուն քայլերով առաջ է շարժվում։ Նրա կազմում են գործում «Իդեալ» համակարգը, «Կերամիկա» խանութների ցանցը, «Մառանիկ» ընկերությունը, «Լիտո կոլ», «Բիտհերմ» սալիկի սոսինձների, խողովակների և շինանյութի արտադրությունը։ Այն համակարգում է նաև բրենդային հագուստի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Z&A» ընկերության աշխատանքները (Burberry, Ermenegildo Zegna, Polo Ralph Lauren, Emporio Armani, OVS, Coin Casa):

Կենտրոնի և «Իմեքս գրուպ» ընկերության միջև կնքված համագործակցության շրջանակներում մեր ուսանողները կկարողանան իրենց պրակտիկան անցկացնել ընկերության տարբեր կազմակերպություններում, համալրել թափուր հաստիքները, իրականացնել համատեղ դասընթացներ, մշակել նոր ծրագրեր: Նմանատիպ փոխհամագործակցությունը կնպաստի աշխատաշուկայում որակյալ և մրցունակ կադրերի համալրմանը։

 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին