ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը` «Կրթություն. 21-րդ դար» ցուցահանդեսում
Մարտի 31, 2016Ս. թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնն իր մասնակցությունն ունեցավ «Կրթություն. 21-րդ դար» միջազգային մասնագիտական ցուցահանդեսում:
ԳԿՄԿ-ն ցուցահանդեսին հասարակական կյանքի տարբեր ոլորտների և մասնավորապես գիտության և կրթության ոլորտով հետաքրքրված անհատներին և կազմակերպություններին ներկայացավ մեծածավալ տեղեկատվությամբ՝ Կենտրոնում առկա մասնագիտական ամբիոնների, կրթական ծրագրերի, դասավանդման նորագույն տեխնոլոգիաների, միջազգային և միջբուհական համագործակցության, գիտատեխնիկական ձեռքբերումների, շրջանավարտների և աշխատաշուկայի հետ համագործակցության, գիտական կադրերի պատրաստման վերաբերյալ: Առանձնակի հետաքրքրություն ներկայացրեց հեռավար կրթության հարթակի վերաբերյալ տեղեկատվությունը:
Կենտրոնի ներկայացրած և տրամադրած տեղեկույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց ցուցահանդեսին մասնակից հյուրերի շրջանում՝ տեղական և միջազգային կրթական կազմակերպություններից: