Գիտակրթական միջազգային կենտրոնը մշտապես կարևորում է ուսանողների հետ սերտ համագործակցությունը
Մայիսի 21, 2021Ս/թ մայիսի 19-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի և Հանրային կապերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուսումնական տրավա վերջին հանդիպումը ավագների հետ։ Հանդիպմանը, որն իրականացվում էր առկա և հեռավար ձևաչափով, մասնակցում էին դեկան Ա. Մխիթարյանը, Կրթության որակի ապահովման բաժնի պետ Ն. Վարդանյանը, սոցիոլոգ Ա. Ղալամդարյանը, Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Ա. Շահազիզյանը, Հանրային կապերի և կարիերայի բաժնի մասնագետ Մ. Փարսադանյանը, ՈՒԳԸ նախագահ Գ. Գրիգորյանը:
Հանդիպման նպատակն էր վեր հանել ուսանողներին անհանգստացնող խնդիրները, լուծումներ տալ դրանց, ամրապնդել ուսանող-տնօրենություն կապը:
Կրթության որակի ապահովման բաժնի պետ Ն․ Վարդանյանը, ի պատասխան ուսանողների հնչեցրած անհանգստության այն մասին, թե որքանով է ապահովվում բաժնի իրականացրած հարցումների անանունությունը, հավաստիացրեց, որ հարցումներում օգտագործված տվյալները ոչ միայն ընդհանրացված տեսքով են ներկայացվում և վերլուծվում, այլև հարցաթերթիկները լրացնելիս ոչ մի ուսանողի անձնական տվյալ չի հավաքագրվում, և Կրթության որակի ապահովման բաժինը չի կարող նույնականացնել ուսանողին իր լրացրած հարցաթերթիկի հետ։
Կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանն իր խոսքում անդրադարձավ ուսման վարձի զեղչերի դիմումների ներկայացման կարգին, թեզերի պաշտպանության, հարցաշարերի կազմման և այլ հարցերի: Դեկանը նաև պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին և նշեց ուսանողների հետ դեկանատի սերտ համագործակցության անհարաժեշտության մասին:
Հանրային կապրի և կարիերայի բաժնի մասնագետ Մ. Փարսադանյանը և ՈՒԳԸ նախագահ Գ. Գրիգորյանը ներկայացրին ուսումնական տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել սեմինարներ և բարձրագույն կրթության երկրորդ մակարդակից դեպի երրորդ մակարդակի անցմանը վերաբերող քննարկումներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև նիստեր գումարելու պարբերականության հարցը․ որոշվեց յուրաքանչյուր կիսամյակում հանդիպել 2 անգամ՝ կիսամյակի սկզբում և վերջում։
Հանրային կապերի և կարիերային բաժին