Գլխավոր էջ





ՈՒԳԸ նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ

Փետրվարի 19, 2024

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի և Ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի աջակցությամբ՝ բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանը ուսանողների հետ միասին այցելեցին Երևանի Գ.Մարգարյանի անվան հ.94 ավագ դպրոց և գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին:

Օրվա խորհրդին համահունչ՝ դպրոցում կազմակերպվել էր ճանաչողական-ինտելեկտուալ խաղ, որի մասնակից աշակերտները ԳԿՄԿ ներկայացուցիչների կողմից ստացան խրախուսական նվերներ՝ հավերժ ուղեկից ու խորհրդատու գրքեր:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին