Գլխավոր էջ





Դասավանդում հանուն հաջողության համաժողով

Հոկտեմբերի 16, 2019

Ս.թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնի դասախոսները մասնակցեցին Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված «Դասավանդում հանուն հաջողության» անվանումով անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին։

Համաժողովի շրջանակում արտերկրից հրավիրված բանախոսներ, ինչպես նաև Հայաստանի կրթական հաստատություններից ընտրված մասնագետներ աշխատարաններ անցկացրին Բրիտանական խորհրդի Մասնագիտական շարունակական զարգացման հայեցակարգի շրջանակում մշակված մասնագիտական փորձառության տարբեր թեմաների շուրջ։ Յուրաքանչյուր ելույթ կամ աշխատարան առնչվում էր մասնագիտական փորձառության մեկ կամ մի քանի ասպեկտի և մասնակիցներն իրազեկվեցին այդ ուղղությամբ առկա մոտեցումների, ռազմավարությունների և կիրառելի գաղափարների մասին։