Գլխավոր էջ





«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում

Մարտի 19, 2019

«Դասավանդի՛ր, Հայաստան» առաջնորդության զարգացման ծրագրի ներկայացուցիչները ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ հանդիպեցին մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման տարբեր մասնագիտությունների ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի առաջարկներն ու հնարավորությունները:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում է Հայաստանի ամենաշնորհալի երիտասարդներին՝ աշխատելու ուսուցիչների առավել մեծ կարիք ունեցող համայնքներում։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմկնադրամի միջև 2017 թ. կնքվել է փոխհամագործակցության պայմանագիր, և արդեն 3-րդ տարին է ԳԿՄԿ բոլոր շրջանավարտները կարող են մասնակցել առաջնորդության զարգացման ծրագրին:

Ծրագրի մասնակիցներն անդամակցում են Երկամյա առաջնորդության զարգացման ծրագրին, որի ընթացքում նպաստում են աշակերտների առաջնորդության ջիղի զարգացմանը, փոխանցում են նոր հմտություններ և ձևավորում նոր աշխարհայացք` միաժամանակ իրականացնելով համայնքային զարգացման նախաձեռնություններ: Երկամյա ժամկետի ավարտին մասնակիցները նշանակվում են Դեսպաններ և ուղղորդվում աշխատելու ռազմավարական նշանակության օղակներում, որոնք հենարան են Հայաստանում համաչափ կրթության շարժման համար:

Հայտադիմումների և ընդունելության հարցերի համար կապ հաստատել ծրագրի համակարգող Գոռ Նազարյանի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +374-41-53-01-54: