Գլխավոր էջ





Ամառային իրավագիտական դպրոց

Հուլիսի 23, 2019

Ս/թ հուլիսի 2-20-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի, հանրային կապերի և կարիերայի բաժնի և ՈւԳԸ-ի կողմից կազմակերպվեց «Ամառային իրավագիտական դպրոց», որի նպատակն էր բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը: Դասընթացների կազմակերպումը լավագույն հնարավորություն էր նաև գիտակրթական միջազգային կենտրոնի լավագույն մասնագետ շրջանավարտների հետ համագործակցելու համար: Մեծ թվով ունկնդիրների մասնակցությունը և ակտիվությունը վկայեցին, որ դասընթացները տեղին են և իրավագիտական գիտելիքները՝ պահանջված: Դասախոսություններով հանդես եկան իրավագիտության տարբեր ոլորտների լավագույն մասնագետները: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանին, իրավագիտության ամբիոնի վարիչ Սիմոն Բաբայանին, իրավախորհրդատու Լ. Խառատյանին և մյուս դասախոսներին՝ անվճար հիմունքներով դասախոսելու և «Ամառային իրավագիտական դպրոցի» կազմակերպմանն աջակցելու համար: