Էրասմուս + KA 107 շարժունության ծրագրի ամփոփում
Օգոստոսի 2, 2019
Ս.թ. օգոստոսի 1-ին ԳԱԱ Էկոկենտրոնում տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ օրակարգի հարցերից էր նաև ԳԿՄԿ, Էկոկենտրոնի և Իտալիայի Տուշայի համալսարանի հետ համատեղ Էրասմուս + KA 107 շարժունության ծրագրի շրջանակում իրականացված գործուղուման մասին տեղեկատվությունը: Դավիթ Պիպոյանը ներկայացրեց, որ երկու տարվա ընթացքում ծրագիրը հնարավորություններ է ընձեռել ինչպես մագիստրոսների, այնպես էլ ասպիրանտների, դասախոսների և տեխնիկական-վարչական անձնակազմին վերապատրաստվել Իտալիայի Տուշայի համալսարանի հետազոտական լաբորատորիաներում և ուսումնական դեպարտամենտներում: Դ.Պիպոյանը ներկայացրեց այցի ընթացքում տեղի ունեցած մասնագիտական քննարկումների և ձեռքբերումների մասին՝ համատեղ հոդվածների, նախագծերի զարգացման և ուսանողների հետ աշխատելու փոխանակման ուղղությամբ՝ շեշտելով, որ կարևոր է ոչ միայն ծրագրի շարունակականությունը, այլ նաև ազդեցության գնահատումը: