Կրկնակի դիպլոմի շնորհման նոր հնարավորություն Ստավրոպոլի Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանի հետ
Մայիսի 3, 2022Սույն թվականի մայիսի 3-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի, ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանի, պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Կարեն Խաչատրյանի, արտաքին կապերի բաժնի մասնագետ Էլլա Պապիկյանի և Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանի համաշխարհային պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Իգոր Կրյուչկովի միջև:
Հանդիպման նպատակն էր ևս մեկ անգամ ամրապնդել մեկնարկած միջբուհական համագործակցային կապերը Կենտրոնի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանի միջև, մասնավորապես՝ «Անդրկովկասյան հետազոտությունների կենտրոն» ստեղծելու և դրա շրջանակներում քննարկելու գիտակրթական համագործակցության մասին ստորագրված եռակողմ համաձայնագրով նախատեսված փոխգործակցության հնարավորություններն ու խնդիրները։
Երկու կրթական հաստատությունների ներկայացուցիչներն ընդգծեցին համագործակցության կարևորությունը և արդեն հիմք դրված «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի մագիստրոսական կրթական ծրագրի ներդրման աշխատանքների շարունակականության ապահովումը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին