ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները փաստաբանական դպրոցում
Հունիսի 3, 2019Ս.թ.-ի մայիսի 2-31-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության բաժնի ուսանողները բացառիկ հնարավորություն ստացան մասնակցելու ՀՀ փաստաբանական դպրոցում տեղի ունեցող իրավաբանական դասընթացներին, որոնք իրականացվում էին ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ծրագրի շրջանակում:
Դասընթացներն ուղղված էին կանանց իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի կանխարգելմանը և ազդարարմանը: Ուսումնասիրելով օտարերկրյա լավագույն փորձը՝ քննարկվեցին մարդու իրավունքներին հարող տարբեր խնդիրներ, այդ թվում՝ մարդու իրավունքների միջազգային պաշտպանության համակարգը, ՄԻԵԿ որոշ հոդվածների վերաբերյալ ՄԻԵԴ պրակտիկան:
Անդրադարձ կատարվեց ՀՀ-ում անչափահասների արդարադատությանը, մինչդատական (նախնական) կալանքին առնչվող հիմնահարցերին։
Յուրաքանչյուր դասընթաց տևեց 2 օր, որը լի էր թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներով:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներն ստացան համապատասխան դասընթացի մասնակացության հավաստագրեր: